ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի բրիֆինգ ««ՎՏԲ բանկ Հայաստանը» հիփոթեքային վարկեր է տրամադրում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում»
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ մարտի 18-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «ԵՊՀ-ի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև, ինչպես նաև մամուլի բրիֆինգ տեղի կունենա հիփոթեքային վարկավորման զարգացման և դրա սոցիալական ասպեկտների վերաբերյալ:
Համաձայնագիրը կստորագրեն «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը և «ԵՊՀ-ի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-

