ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ
Տեսակամուրջի ընթացքում կամփոփվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած աշխատանքային այցի և փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքները: Բացի այդ, փորձագետները կքննարկեն ռուս-հայկական հարաբերությունների ժամանակակից իրավիճակը և հեռանկարները փոխգործակցության հնարավոր բոլոր ոլորտներում:
Երևանից տեսակամուրջին կմասնակցեն՝
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
- ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝
- Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը,
- Կովկասի հարցերի փորձագետներ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-

