ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ «Սումգայիթ, փետրվար, 1988. հանցագործություն առանց վաղեմության ժամկետի» թեմայով
23.02.2011,
12:28
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ «Սումգայիթ, փետրվար, 1988. հանցագործություն առանց վաղեմության ժամկետի» թեմայով
Հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի «Սումգայիթ, փետրվար, 1988. հանցագործություն առանց վաղեմության ժամկետի» թեմայով մամուլի ասուլիս:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- Ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը,
- Սումգայիթի նախկին բնակիչներ, իրադարձությունների ականատեսներ Կարինե Մելքումյանն ու Ռայա Թովմասյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0-

