ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռագիբ Զարաքօղլուի մամուլի ասուլիսը
Երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռագիբ Զարաքօղլուի և թուրքագետ Արտակ Շաքարյանի մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսի թեման է՝ «Հայ-թուրքական հարաբերությունները և Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»։
Ռագիբ Զարաքօղլուն թուրք իրավապաշտպան և հրատարակիչ է, ով իր գործունեության համար Թուրքիայում իրավաբանական հետապնդման է ենթարկվում։ 2008 թվականի հունիսին Զարաքօղլուն մեղավոր է ճանաչվել թուրքական դատարանի կողմից «Թուրքիայի Հանրապետության հիմքերի վիրավորման» մեջ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի հրատարակման համար։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—

