ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ

02.02.2011, 13:23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Փետրվարի 4-ին նշվող Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին հինգշաբթի՝ փետրվարի 3-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի:

Քաղցկեղը բավականին լուրջ և կյանքի համար վտանգավոր հիվանդություն է, սակայն ուռուցքային հիվանդությունները հնարավոր է բուժել: Ժամանակակից ուռուցքաբանությունը մշտապես զարգանում է և չարորակ ուռուցքների դեմ պայքարի նորանոր մեթոդներ է գտնում: Ներկայումս քաղցկեղի բուժման համար հաջողությամբ կիրառվում են քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան: Քաղցկեղի ոչ վիրաբուժական բուժման ի՞նչ մեթոդներ կան, կա՞ն ավելի խնայող մեթոդներ, որոնք օգնում են ավելի լավ վերականգնվել վիրահատությունից հետո, հայտնվե՞լ են քաղցկեղի դեմ պայքարի վերջին մեթոդներ, այս և այլ հարցերին կպատասխանեն քննարկման մասնակիցները:

Տեսակամուրջին Երևանից կմասնակցեն՝

- Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը,

- Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Մուրադյանը:

Մոսկվայից՝

- Բժշկագիտության ռուսական ակադեմիայի Ն. Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Բժշկագիտության ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Դավիդովը.

- Պրոֆեսոր, ԱՊՀ երկրների ուռուցքաբանության, ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի կենտրոնների և ինստիտուտների տնօրենների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Բոգատիրյովը:

Թբիլիսիից՝

- Վրաստանի ուռուցքաբանության կենտրոնի գլխավոր տնօրեն Ռեզո Գագուան,

- Կենտրոնի գլխավոր տնօրենի բուժական գծով տեղակալ Վլադիմիր Կուչավան,

- Կենտրոնի գլխավոր տնօրենի ուռուցքային հիվանդությունների վերահսկման հարցերով տեղակալ Մարինա Մակլակելիձեն:

Կիևից՝

- Քաղցկեղի ազգային ինստիտուտի տնօրեն Իգոր Շչեպոտինը,

- Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Ռ. Ե. Կավեցկու անվան փորձագիտական պաթոլոգիայի, ուռուցքաբանության և ռադիոկենսաբանության ինստիտուտնի տնօրեն, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Վասիլի Չիխունը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—