ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ

24.01.2011, 16:09

Երեքշաբթի՝ հունվարի 25-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով։

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Տեսակամուրջի ընթացքում ռուսական, հայկական և ադրբեջանական կողմերը կքննարկեն եռակողմ բանակցությունների արդյունքները, իրենց տեսակետները կհայտնեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Մասնակիցները Երևանում՝
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
- Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

Մասնակիցները Մոսկվայում՝
- Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և Լիազոր Դեսպան Վլադիմիր Կազիմիրովը,
- Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը,
- Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը,
- «ԱզեՌոս» դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—