ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա GITI 2010-ին մասնակցած հայկական ՏՏ-ընկերությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

17.11.2010, 17:29

Հինգշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ժամը 13։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ամենամյա երրորդ համաժողովին (GITI) մասնակցած հայկական ընկերությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։

GITI-ի համաժողովն անցել է նոյեմբերի 10-12-ը Թբիլիսիում։ Միջոցառման նպատակն է խթանել Կենտրոնական Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի մասնավոր հատվածների, ՏՏ-ընկերությունների և ՏՏ -ասոցիացիաների համագործակցությունը։

Հայկական պատվիրակության կազմում 13 ընկերություն է եղել։ Հայկական ընկերությունները հինգ անվանակարգերում հաղթող են ճանաչվել, այդ թվում՝ «Լավագույն մուլտիմեդիոն նախագիծ», «Տարվա լավագույն ինտեգրատոր», «Լավագույն բիզնես որոշում», «ՏՏ-նախագծի լավագույն առաջարկ», «Լավագույն B2B որոշում»։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ X-TECH-ի ներկայացուցիչ Արման Աթոյանը, Idram-ի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը, EKENG-ի ներկայացուցիչ Գայանե Նալբանդյանը, LimeTech-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը, Essential Solutions-ի ներկայացուցիչ Գարիկ Պետրոսյանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—