ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Անելիք Բանկի և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարների մամուլի ասուլիսը
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 18-ին, 17։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավարների մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսի թեման է՝ ՎԶԵԲ-ը և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում էներգաարդյունավետության վարկավորման ծրագրերի վերաբերյալ պայմանագիր կստորագրեն։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը,
- ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը,
- ArmSEFF խորհրդատվական ծրագրի ղեկավար Սուրեն Շատվորյանը,
- ՎԶԵԲ-ի էներգաարդյունավետության վարկավորման ծրագրի ղեկավար Վալիդ Ֆայադը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19. -0-

