ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Աղքատություն. որտե՞ղ է շեմը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ

14.10.2010, 16:12
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Աղքատություն. որտե՞ղ է շեմը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Աղքատություն. որտե՞ղ է շեմը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ

Ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Աղքատություն. որտե՞ղ է շեմը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ՝ հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման միջազգային օրվա նախաշեմին:

Աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ ապրում է ծայրահեղ աղքատության և սովի պայմաններում: Սարսափազդու թիվ է, բայց ավելի է սարսափ պատճառում այն փաստը, որ 21-րդ դարում բարձր գիտական նվաճումների ունեցող երկրներում, որոնց թվին իրավամբ կարող են իրենց դասել հետխորհրդային տարածքի երկրները, հսկայական թվով մարդիկ աղքատության շեմից ներքև են գտնում: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Որքանո՞վ է աղքատության խնդիրն արդիական Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի համար: Արդյո՞ք հնարավոր է ապրել «կենսական նվազագույնով»: Որքա՞ն մարդ է արդեն անցել այն շեմը, որից այն կողմ պաշտոնապես սկսվում է աղքատությունը: Ի՞նչ է պետք անել հաղթահարելու համար «տնտեսական աղքատությունը»: Այս և այլ խնդիրները բանավեճի առարկա կդառնան:

Երևանի մասնակիցն է՝

- Սոցիալ-տնտեսական հետազոտությունների խորհրդակցական կենտրոնի անդամ Նաիրուհի Ջրբաշյանը:

Մոսկվայի մասնակիցներն են՝

- ՌԳԱ Ազգաբնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Շևյակովը,

- Վիճակագրության դաշնային ծառայության կենսամակարդակի վիճակագրության և տնային տնտեսությունների հետազոտության վարչության պետ   Ելենա Ֆրոլովան:

Կիևի մասնակիցն է՝

- Ուկրաինայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության առաջին փոխնախարար Լիդիա Դրոզդովան:

Քիշնևի մասնակիցն է՝

- Աշխատանքի, սոցիալական պաշտպանության և ընտանիքի նախարար Վալենտինա Բուլիգան:

Թբիլիսիի մասնակիցներն են՝

- քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին,

- «Ժողովրդի կուսակցության» առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին:

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19. -0-