ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի

12.10.2010, 12:52
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ կանցկացվի

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Մարդիկ և շները։ Ումի՞ց և ինչպե՞ս պաշտպանել մեր ընտանի կենդանիներին» թեմայով։

Նախկինում շներ են պահել տունը վայրի կենդանիներից պաշտպանելու և որսորդության համար։ Այսօր ավելի հաճախ շուն են պահում դրական զգացողությունների համար, որոնք հաճախ պակասում են մարդկանց շփման մեջ։ Բայց որքանո՞վ են ճիշտ մարդիկ դաստիարակում իրենց կենդանիներին։ Ինչու՞ են մեր չորքոտանի բարեկամները երբեմն վերածվում մարդասպան շների։ Ինչու՞ են տերերի կողմից ազատ արձակված կենդանիները փողոցում հայտնվում։ Ի՞նչ պետք է իմանան ընտանի կենդանիներ ունեցող մարդիկ։ Այս և այլ հարցեր կքննարկվեն տեսակամուրջի ընթացքում։

Մասնակիցները Երևանում՝

-         «Pro Paws» բարեգործական միության ներկայացուցիչ Նարե Արամյանը,

-         «Փրկեք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը,

-         Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի (FPWC) անդամ Եվա Մարտիրոսյանը։

Մասնակիցները Մոսկվայում՝

-         էթոլոգ, ընտանի կենդանիների մասին «Էներգիա», «Կենդանիների կյանք», «Discovery», «Moscow Times» հոդվածների հեղինակ Անդրեյ Նեուրոնովը,

-         Ռուսաստանի կինոլոգների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ինշակովը։ 

Մասնակիցները Թբիլիսիում՝

- Վրաստանի կինոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Գիա Գիորգաձեն,

- անասնաբույժ, Թբիլիսիի կինոլոգների ակումբի նախագահ Իննա Ռուխաձեն։

*- Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի շփման նորարարական ձև է, որը ենթադրում է առավել լիարժեք և բազմակողմանիորեն կոնֆերանսի թեման ներկայացնող վիզուալ տարբեր նյութերի օգտագործում։ Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման մեջ նյուսմեյքերի նյութի մի մասն են և օգտագործվում են դահլիճում ներկա գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն լայն հեռարձակման ժամանակ։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19. -0-