ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ «Բռնությունը երիտասարդության միջավայրում. ինչպե՞ս կանխել հանցագործությունը» թեմայով։
Սեպտեմբերին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն հրապարակել է «Դեռահասների և երիտասարդության շրջանում սառը զենքի հետ կապված բռնության և հանցավորության նախազգուշացման մասին» զեկույցը։ Զեկույցի համաձայն, Ռուսաստանում արձանագրվել է 10-29 տարիքային խմբում բռնության պատճառով մահացության ամենաբարձր մակարդակը 53 երկրների թվում։ 100 հազար երիտասարդ ռուսներին բաժին է ընկնում 15,85 մահվան դեպք։ Ամենացածր մակարդակը Գերմանիայում է (0,47) և Հայաստանում (0,5)։ Ինչու՞ են Ռուսաստանում այսպիսի բարձր ցուցանիշներ։ Կիրառելի է, արդյո՞ք, Հայաստանի փորձը Ռուսաստանում։ Ո՞րն է երիտասարդության շրջանում հանցավորության հիմնական պատճառը։ Ինչպե՞ս նվազեցնել դեռահասային ագրեսիվությունը։ Ի՞նչ պետք է ձեռնարկի պետությունն ու հասարակությունը լիարժեք քաղաքացիների դաստիարակության համար։ Այս և այլ հարցերի պատասխաններ կփորձեն գտնել տեսակամուրջի մասնակիցները։
Մասնակիցները Երևանում՝
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահին առընթեր Կալանավորների վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանը,
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության քաղաքականության վարչության ծրագրերի մշակման և իրագործման գծով պատասխանատու Արմեն Պապյանը։
Մասնակիցները Մոսկվայում՝
ՊԴ փոխնախագահ Սվետլանա Ժուրովան,
Էքստրեմալ իրավիճակներում իրավական և հոգեբանական օգնության կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը,
Բժիշկ-հոգեբույժ, Կենտրոնական Դաշնային Օկրուգի թմրանյութերի դեմ պետական կոմիտեի աշխատակազմի վարչությանն առընթեր Փորձագիտախորհրդատվական խորհրդի անդամ Նիկոլայ Կակլյուգինը,
Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Քրեական հետախուզության վարչության 20-րդ բաժնի պետ Իվան Իգոշինը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-

