ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սամբոյի պատանեկան միջազգային մրցաշարին նվիրված մամուլի ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հուլիսի 15-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարին նվիրված մամուլի ասուլիս։
«Միկա» մարզահամալիրում հուլիսի 16-19-ը կանցկացվի Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարը, որը կրելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը և նվիրվելու է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին: Մրցաշարի կազմակերպիչներն են Ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան և Հայաստանում «Ռոսոոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև այլ երկրների տարբեր քաղաքների, այդ թվում Արմավիրի, Օրենբուրգի, Սոչիի, Օդեսայի, Թբիլիսիի սամբոյի ազգային ֆեդերացիաներն ու սպորտային կազմակերպությունները։ Բացի տղամարդկանց թիմերից, մրցույթին կմասնակցեն նաև կանանց հավաքականները։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Սամբոյի Ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, Սամբոյի Ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-

