ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ` «ՀԱՀ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը» թեմայով
Հինգշաբթի` հուլիսի 1-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջ` «ՀԱՀ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակի փուլը» թեմայով: Ամենահայտնի մարզաձևի ներկայիս առաջնությունը շատ անակնկալներ մատուցեց, օրինակ` առաջնության եզրափակիչ մաս չկարողացան անցնել աշխարհի չեմպիոնները` իտալացիները: Նրանց ճակատագիրը կիսեցին փոխչեմպիոն ֆրանսիացիները, որոնք խամրած ֆուտբոլ և հրապարակավ վիճելու ունակություն ցուցադրեցին: Իսկ ի՞նչ կարելի է սպասել աշխարհի առաջնության եզրափակիչ մասի խաղերից: Ո՞ր թիմը կարող է անակնկալ մատուցել: Եվ ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն: Այս և այլ հարցերի կպատասխանեն հայտնի ֆուտբոլիստները և մարզական հայտնի փորձագետները:
Երևանից տեսակամուրջին կմասնակցեն`
- ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր (Արարատ 73), Ֆուտբոլային վետերանների միության նախագահ Սերգեյ ՊՈՂՈՍՅԱՆԸ,
- ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր (Արարատ 73), «ՄԻԿԱ» ֆուտբոլային ակումբի մարզչական խորհրդի ղեկավար Էդուարդ ՄԱՐԿԱՐՈՎԸ,
- «ՄԻԿԱ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն ԱԴԱՄՅԱՆԸ:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`
- Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի խորհրդական Ալեքսանդր ՄԻՐԶՈՅԱՆԸ,
- ԽՍՀՄ հավաքականի և «Սպարտակ» (Մոսկվա) ակումբի դարպասապահ Ռինատ ԴԱՍԱԵՎԸ:
Կիևից տեսակամուրջին կմասնակցեն`
- ԽՍՀՄ հավաքականի պաշտպան, Գավաթակիրների գավաթի հաղթող (1986 թ.) Անատոլի ԴԵՄՅԱՆԵՆԿՈՆ,
- ԽՍՀՄ և Շոտլանդիայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն (1988 թ.) Ալեքսեյ ՄԻԽԱՅԼԻՉԵՆԿՈՆ:
Թբիլիսիից տեսակամուրջին կմասնակցեն`
- Վրացի հայտնի մարզական լրագրող, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Դավիթ ԿԼԻԲԱՁԵՆ,
- «Դինամո» ակումբի (Թբիլիսի) և ԽՍՀՄ հավաքականի ավագ Ալեքսանդր ՉԻՎԱՁԵՆ,
- Վրացական ֆուտբոլի լեգենդ Վաժա ԺՎԱՆԻԱՆ,
- Ֆուտբոլիստ Իլյա ԴԱՏՈՒՆԱՇՎԻԼԻՆ,
- Վրաստանի ժողովրդական արտիստ Կախի ԿԱՎՍԱՁԵՆ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-

