ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին։ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրայի մամուլի ասուլիսը

04.06.2010, 13:24

Երկուշաբթի, հունիսի 7-ին, ժամը 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրայի  մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսի թեման է. «Հայ երիտասարդների իրազեկվածությունն աշխատանքային իրավունքների և արհմիությունների դերի մասին» ուսումնասիրության շնորհանդեսը, ուսումնասիրությունն իրականացվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: 

Մամուլի ասուլիսին նաև կմասնակցի ՙԱզատ Հասարակություն՚ իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության APR Group ստորաբաժանման նախագահ Ռուբեն Սարգսյանը  և Հայաստանի արհմիությունների միավորումների կոնֆեդերացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-