ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս`նվիրված Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ մայիսի 11-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս`նվիրված Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնին:
Պատկերապատման առաջին միջազգային փառատոնն անցկացվել է Երևանում 2008թ.-ի հոկտեմբերի 3-5-ը՝ հանրապետությունում այդ գեղարվեստական ուղղության զարգացումը խթանելու նպատակով: Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 16-ը:
Կերպարվեստի պատկերապատման ուղղությունը մեծ տարածում ունի ողջ աշխարհում։ Մասնավորապես, իրենց պրոֆեսիոնալ կարիերան այս ժանրին են նվիրել բազմաթիվ նկարիչներ Ֆրանսիայում (պատկերապատման ֆրանսերեն անվանումն է band desine), ԱՄՆ-ում՝ (graphic novel), Իտալիայում՝ (fumetti), Իսպանիայում՝ (tebeos), Պորտուգալիայում՝ (quadringo), Ֆինլանդիայում՝ (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայում՝ (manga), Կորեայում (manwha) և Չինաստանում՝ (manhua)։
Ասուլիսի հյուրերն են` Բարբարա Կանեպան (Համաշխարհային պատկերապատման դեսպան), Դոմենիկ Բեղտղայը (Պատկերապատող, Անգուլեմի Պատկերապատման Բարձրագույն Դպրոցի ժյուրիի անդամ), Լորան Մելիքյանը (Պատկերապատման գծով լրագրող, «ՀՊԶՄ» Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միության հիմնադիրներից, Երևանում Պատկերապատման Փառատոնի կազմակերպիչ), Ագատա Բադալյանը (Պատկերապատող, Երևանում Պատկերապատման 2-րդ Միջազգային Փառատոնի կազմակերպիչ):
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

