ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գալենցի» թանգարանի բացմանը նվիրված մամուլի ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գալենցի» թանգարանի բացմանը նվիրված մամուլի ասուլիս։
Թանգարանը կառուցվել է 2002-09թթ. ամուսիններ Արմինե և Հարություն Գալենցների տուն-արհեստանոցների հիման վրա: Թանգարանի բացումը համընկնում է երկու հոբելյանների հետ՝ Հարություն Գալենցի 100-ամյակի և Արմինե Գալենցի 90-ամյակի հետ։
Հարություն Գալենցը հայ նկարիչ է։ Ծնվել է 1910 թվականին Կյուրուն քաղաքում (Օսմանյան կայսրության)։ 1915 թվականին, փրկվելով Հայոց ցեղասպանությունից, հայտնվել է Հալեպում, որտեղ մինչև 1922 թվականն ապրել է որբանոցում։ 1927 թվականին բնակություն է հաստատել Տրիպոլիում (Լիբանան), իսկ 1930-ին տեղափոխվել է Բեյրութ և սկսել է զբաղվել ակտիվ ստեծագործական կյանքով։ 1946 թվականին վերջնականապես տեղափոխվել է Հայաստան։
Այդ տարվանից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Գալենցի անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են նաև այն բանից հետո, երբ նրան հեռացրել են Նկարիչների միությունից՝ մեղադրելով ֆորմալիզմի և կոսմոպոլիտիզմի մեջ։
Հարություն Գալենցը մահացել է 1967 թվականին՝ Երևանում։ Նույն տարում նա հետմահու արժանացել է Պետական մրցանակի։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Սարո Գալենց՝ նկարիչ, Հայաստանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոֆեսոր, «Գալենց» մշակութային հիմնադրամի նախագահ,
Հարություն Գալենց (Արչի Գալենց)՝ նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
Լարիսա Կատասանովա՝ «Գալենց» մշակութային հիմնադրամի նախագահ, «Գալենց» թանգարանի տնօրեն,
Սոնա Հարությունյան՝ Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0--

