ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UCOM ընկերության մամուլի ասուլիսը
Ուրբաթ՝ ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UCOM ընկերության մամուլի ասուլիսը, որը նվիրված է ինտերնետի գների իջեցմանն ու Հայաստանում ինտերնետի և ինտերնետ-հեռուստատեսության շուկայում տիրող իրավիճակի գնահատականներին:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը,
Վաճառքի մենեջեր Արամ Բարսեղյանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն գերարագ ինտերնետի նոր, հասանելի գները, օպտիկամանրաթելային ցանցի և ինտերնետ-հեռուստատեսության ընդլայնման վերաբերյալ ընկերության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի ինտերնետ շուկայում տիրող իրավիճակը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

