ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում «Deep Purple» խմբի համերգին նվիրված ասուլիս
16.12.2009,
10:23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում «Deep Purple» խմբի համերգին նվիրված ասուլիս
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Deep Purple» խմբի համերգին, ինչպես նաև Երևանում «World Music Festival - 2010» փառատոնի կազմակերպմանը:
Ասուլիսի մասնակիցներն են՝
Գագիկ Գյուլբուդաղյան՝ «Vibrographus» ընկերության կառավարիչ գործընկեր,
Վարդան Գրիգորյան՝ «Vibrographus» ընկերության տնօրեն,
«Vibrographus» ընկերություն՝ Երևանում «Uriah Heep» և «Jethro Tull» խմբերի համերգների կազմակերպիչ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

