ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոյի մամուլի ասուլիսը

20.11.2009, 15:18

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոյի (Վահրամ Թադևոսյան) մամուլի ասուլիսը:

Ասուլիսի թեման է՝ «Դասական երաժշտության զարգացումը Հայաստանում»:

1996թ. Վաննո Թադեոն հրավիրվել է Բարսելոնա և ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի աջակցությամբ մասնակցել Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթին, արժանացել դիպլոմի և Ջ. Վերդիի անվան մրցանակի: Վերջին ութ տարին Վաննո Թադեոն ապրում է Իսպանիայում՝ ելույթ ունենալով եվրոպական քաղաքների բեմերում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-