ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ես մարդ եմ» կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիս
Ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան «Ես մարդ եմ» երրորդ փառատոնին:
Հաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան «Ես մարդ եմ» փառատոնը բացառիկ փառատոն է անիվների վրա: Այն ողջ Հարավային Կովկասում ներկայացնում է հաշտեցման, մարդու իրավունքների և հակամարտությունների կարգավորման մասին պատմող ֆիլմեր և հանդիսատեսին դրդում է ֆիլմերում արծարծված բարդ թեմաների քննարկմանը: Ամեն տարի փառատոնը ներկայացնում է 10-12 որակյալ վավերագրական ֆիլմ: Վերջին երկու տարվա ընթացքում փառատոնի թիմը շրջել է 51 բնակավայրերում:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Հրանտ Ավանեսյանը (ԵՊՀ), Երևանում փառատոնի համակազմակերպիչ,
Լուիզա Պողոսյան, Հայաստանում փառատոնի համակարգող,
Մալխազ Սալաձե, «Բաց հասարակություն՝ Վրաստան» հիմնադրամ (Թբիլիսի),
Հելենա Զայցովա, Հարավկովկասյան «Ես մարդ եմ» կինոփառատոնի համակարգող (Պրահա, Չեխիա):
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

