ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի-Կիև տեսակամուրջ՝ «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով

30.09.2009, 12:32

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի-Կիև տեսակամուրջ՝ «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով:

Տեսակամուրջի մասնակիցներն են՝

«ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը,

ՌՀՄ ռեկտոր Արմեն Դարբինյանը,

ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը,

«Ջորջիան Թայմս» հոլդինգի նախագահ, «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին,

ՌԴ Հասարակական պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության հանձնաժողովի անդամ Մաքսիմ Շևչենկոն:

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-