Ուշադրություն ԶԼՄ-ՆԵՐԻՆ. ՎՏԲ - Հայաստան բանկի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Կենգուրու 2009» մրցույթի հաղթողների մամուլի ասուլիսը
Երկուշաբթի՝ օգոստոսի 31-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՎՏԲ -Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի և «Կենգուրու 2009» մաթեմատիկայի միջազգային մրցույթի հաղթողներ Էռնա Պետրոսյանի, Արմինե Հովհաննիսյանի և Հայկ Թեպանյանի մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսի թեմաներն են՝ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը՝ 1.000.000 դրամ ընդհանուր գումարի «ՎՏԲ-Մանկություն» դեպոզիտային մրցանակային պայմանագրերի հանձնմամբ, Հայաստանում «Կենգուրու 2010» մրցույթի անցկացման միջոցառումները, շնորհանդեսները:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
ՎՏԲ -Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը,
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը,
«Կենգուրու 2009» մրցույթի հաղթողներ Էռնա Պետրոսյանը, Արմինե Հովհաննիսյանը և Հայկ Թեպանյանը:
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19։ --0-

