ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սպիտակի քաղաքապետի մամուլի ասուլիսը
10.07.2009,
15:53
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սպիտակի քաղաքապետի մամուլի ասուլիսը
Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սպիտակ քաղաքի 60-ամյակին և երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման 20-ամյակին:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը, միջոցառման ռեժիսոր Արեգ Նազարյանը, Բլեքոր Ռեկորդս ֆիրմայի ներկայացուցիչ, միջոցառման կազմակերպիչ Ժակլին Հեքիմյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։-0-

