ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. Երևանի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ Վրաստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի` հուլիսի 1-ին, 13.00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքները. երկկողմ հարաբերությունների հեռանկարները»:
Տեսակամուրջի ընթացքում քննարկման մասնակիցները` քաղաքագետներ և քաղաքական գործիչներ, Երևանում և Թբիլիսիում կամփոփեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան և կքննարկեն երկկողմ հարաբերությունների հեռանկարները:
Տեսակամուրջի մասնակիցները Երևանում.
- Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
- Կարեն Բեքարյան, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար
Տեսակամուրջի մասնակիցները Թբիլիսիում.
- Վան Բայբուրթ, Վրաստանի նախագահի խորհրդական
- Գիորգի Խուցիշվիլի, քաղաքագետ, Հակամարտաբանության և բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն
«Նովոստի-Արմենիաե գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։ --0-

