ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա հայ հնագետների եզակի գտածոներին նվիրված մամուլի ասուլիս

10.06.2009, 10:45

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հունիսի 11-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի թեման է՝ «Հայաստանը որպես ձիաբուծության հնագույն կենտրոն», ասուլիսի ժամանակ կներկայացվեն Հայաստանի տարածքում հնագետների հայտնաբերած եզակի գտածոները:

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64,  56-72-10 (ներքին 108)։--0--