Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կներկայացվեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում 2009թ.-ի միջոցառումները
16.04.2009,
12:29
Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կներկայացվեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում 2009թ.-ի միջոցառումները
Ուրբաթ՝ ապրիլի 17-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կներկայացվեն 2009թ.-ին տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող միջոցառումները։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,
Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը։
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77.—0—

