Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մամուլի ասուլիսը
Ուրբաթ՝ ապրիլի 17-ին, ժամը 10։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մամուլի ասուլիսը՝ ԱՊՀ և Բալթյան երկրների թատրոնների՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի անվան «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային XI փառատոնի գլխավոր մրցանակը թատրոնին շնորհելու կապակցությամբ։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Գրիգորյանը,
Թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանը,
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը։
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77.—0—

