Ուշադրություն ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի մամուլի ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվի ՀԿԵՈՒ գործունեության նոր ռազմավարությունը, ինչպես նաև կներկայացվեն 2009 թ.-ին նոր ղեկավարի կողմից ընկերության առջև դրված առաջնահերթություններն ու խնդիրները։ ՀԿԵՈՒ-ի ղեկավարության կողմից նաև կներկայացվեն ընկերության գործունեության հիմնական ցուցանիշները, սոցիալական և կադրային քաղաքականության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները։
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Հասմիկ Սահակյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։-0-

