ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Անդրկովկասում տիրող իրավիճակին
Երեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Անդրկովկաս. նոր իրողություններ, խնդիրներ և չափումներ» թեմայով։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը,
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը,
ՌԴ ԱԳՆ-ի հատուկ նշանակության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն,
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Աժ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։ --0-

