ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. Երևանի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի, հոկտեմբերի 23-ին, ժամը 15։00-ին (Երևանի ժամանակով) «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով։
Երևանում տեսակամուրջին կմասնակցեն Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Մոսկվայում տեսակամուրջին կմասնակցեն Պետական Դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ՄՄՀՊԻ (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ՝ МГИМО) կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։ --0-

