ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Շահգալդյանի մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

16.09.2008, 11:06

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 12։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Շահգալդյանի և ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանի մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսի թեման է՝ Հայաստանում սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստի միջազգային երրորդ փառատոնի անցկացումը։ Բացի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Մեղրիում և Ստեփանակերտում կայանալիք դասական երաժշտության համերգներից, փառատոնը կներկայացնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի երկու ցուցահանդեսները, որոնցից մեկը նվիրված է Հայաստանի արվեստի հռչակավոր գործիչներին։ «Արտասովոր» միջոցառումներից մեկը «Արվեստի երեկոն է», որի ժամանակ կմիավորվեն լուսանկարները, գեղանկարչությունը, պոեզիան, երաժշտությունը, թատերարվեստը և այլն։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0-