ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Հայաստանում ՄԱԿ–ի գործունեության 25–ամյակին
19.10.2017,
11:06
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն ծրագրի նվաճումները։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ուրբաթ` հոկտեմբերի 20–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, նվիրված Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացման 25–ամյակին, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությանը երկրում։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն ծրագրի նվաճումները և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Հայաստանում նախատեսված ծրագրերը։
Ասուլիսի բանախոսն է` Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասին։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email: press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-

