ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Հայաստանի ստարտափ ակադեմիա» ծրագրի մեկնարկին

02.10.2017, 15:21
Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի մեկնարկին։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Հայաստանի ստարտափ ակադեմիա» ծրագրի մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի մեկնարկին։

Ծրագրի նպատակն է ձևավորել բարձր ստանդարտներ ձեռնարկատիրական կրթության բնագավառում և զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել և առաջարկել այնպիսի պրոդուկտներ, որոնք առավելագույնս պահանջված և «սիրված» կլինեն հաճախորդների կողմից: Հայաստանի ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագծերից է, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ակադեմիան կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, որին կնախորդեն դիմորդների ընտրության և հարցազրույցի փուլերը: Առաջին փուլի համար կընտրվեն մինչև 15 ստարտափեր, որոնց հետ աշխատանք կտարվի հաջորդող շաբաթների ընթացքում:

Ասուլիսի բանախոսներն են.

– ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպա

– ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների փոխնախարար Էմիլ Տարասյան

– ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյան

– ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկով

– ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագրի ղեկավար Էվա Նաեհեր

– ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի փորձագետ Պիեռ Պրիերվիխ

– Catalyst հիմնադրամի համահիմնադիր ՀամբարձումՔաղկեցյան

– Catalyst հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյան։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-