ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված հայկական start-up–երի ֆինանսավորմանն ուղղված ԵՄ գրանտային ծրագրին

13.03.2018, 16:19
Չորեքշաբթի ժամը 11:00 «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլին։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված հայկական start-up–երի ֆինանսավորմանն ուղղված ԵՄ գրանտային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի Արմենիա/. Չորեքշաբթի` մարտի 14-ին, ժամը 11:00 «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլին` տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ։

Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող թիմերն ու ընկերությունները։ 2018 թ.–ի հունվարին մեկնարկած մրցույթի առաջին փուլի շրջանակում ֆինանսավորում է ստացել 9 ընկերություն։

Ասուլիսի բանախոսներն են.

- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը

– ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բինհ Աճեմյանը

– ՀՀ–ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը

– ««Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: [email protected]

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-