ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` մայիսի 16–ին, ժամը 12։00–ին Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումին։
Միջոցառումը կանցկացվի հուլիսի 24–31–ը Սևանա լճի ափին։ Ֆորումին կմասնակցեն սթարթափ–ընկերություններ, ներդրողներ, մենթորներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։
Sevan Startup Summit–ը ոչ ֆորմալ կրթական–բիզնես հարթակի նոր ձևաչափ է, որը միտված է սթարթափ–ընկերությունների աջակցությանը։
Ասուլիսի բանախոսներն են.
– Startup Armenia–ի համահիմնադիր Հակոբ Հակոբյան
– NGO Global Am–ի նախագահ Գևորգ Պողոսյան
– միջոցառման կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյան
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-