ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս

20.09.2017, 18:05
Ուրբաթ «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` սեպտեմբերի 22–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։

Արշավի նախաձեռնողներն են` eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակը ու PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի Հայաստանյան գրասենյակը, Armenia.Travel ՀՀ զբոսաշրջային պաշտոնական կայքէջը` Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։ 

Արշավի շրջանակում անցկացվեց ֆոտոմորցույթ, որի մասնակիցները PicsArt հավելվածի միջոցով մշակում էին իրենց լուսանկարները և տեղադրում դրանք համացանցում #FunArmenia հեշթեգով։

Մրցույթը ավարտվել է սեպտեմբերի 9-ին, մրցույթի արդյունքները ամփոփվելուց հետո երկու մասնակից հաղթող են ճանաչվել։

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

– զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի մամլո խոսնակ Լիլիթ Խաչատուրյանը,

– eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր, տնօրեն Տիգրան Ճորոխյանը,
 
– PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակٳյթի կառավարիչ Նազելի Պետրոսյանը: 

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-