ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցության թեմայով

26.10.2016, 10:00
Հինգշաբթի` հոկտեմբերի 27–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցությունը. Փոխըմբռնման ճգնաժամ և նոր հնարավորություններ երկխոսության համար» թեմայով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցության թեմայով
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հոկտեմբերի 27–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցությունը. Փոխըմբռնման ճգնաժամ և նոր հնարավորություններ երկխոսության համար» թեմայով։

Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցության թեման միշտ կարևոր տեղ է զբաղեցրել երկկողմ հարաբերություններում։ Չնայած մեդիադաշտում առկա ակտիվ փոխգործակցությանը, շատ փորձագետներ մտահոգված են Հայաստանում Ռուսաստանի անհամաչափ տեղեկատվական քաղաքականության կապակցությամբ։ Մամուլի ասուլիսի շրջանակում կքննարկվեն հետխորհրդային տարածքի երկրներում Ռուսաստանի տեղեկատվական ներկայության խնդիրները։ Մասնավորապես, կքննարկվեն Հայաստանում «մեղմ ուժի» հստակ հայեցակարգի բացակայությանը, հայ–ռուսական տեղեկատվական համագործակցության արդյունավետ բանաձևը գտնելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Մամուլի ասուլիսին կմասնակցի ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։-0-