Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

01.10.2025, 10:11
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ընդգծելով այնպիսի տրանսպորտային ուղու կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Ընդգծվել է նաև վերջնական խաղաղություն հաստատելու մեր վճռականությունը», - ասվում է թուրքական նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։