Ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում․ Փաշինյանը՝ Մակրոնին
29.10.2020,
20:33
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում»,- ասվում է վարչապետի ուղերձում:
Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Հիշեցնենք, որ այսօր դանակով զինված տղամարդը հարձակվել է Ֆրանսիական Նիս քաղաքի եկեղեցում հավաքված մարդկանց վրա։ Հարձակման հետևանքով կա երեք զոհ։-0-