Ֆրանսիայի Նիս քաղաքի եկեղեցում դանակով զինված տղամարդը մի կնոջ է գլխատել, կա 3 զոհ
29.10.2020,
16:39
Ֆրանսիայի Նիս քաղաքի եկեղեցում դանակով զինված տղամարդը մի կնոջ է գլխատել, կա 3 զոհ
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դանակով զինված տղամարդը հարձակվել է Ֆրանսիական Նիսի եկեղեցում հավաքված մարդկանց վրա, տեղեկացրել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «Московский комсомолец»–ը։
Քաղաքապետի խոսքով, հարձակման հետևանքով կա երեք զոհ։ Երկու մարդ տեղում մահացել է։
«Նիսն ու մեր երկիրը շատ բարձր գին են վճարել վերջին տարիներին», – գրել է Էստրոզին` կոչ անելով քաղաքացիներին համախմբվել։
Reuters–ի հաղորդմամբ, քաղաքապետը նաև հայտնել է, որ հարձակվողը հոսպիտալացվել է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն մեկնել է Նիս։ Nice Matin տեղական հրատարակության տվյալներով, զինված հարձակման ժամանակ մի կին գլխատվել է։–0–