ՀՀԿ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ոստիկանության հետ հայկական ընդդիմության ընդհարման մասին քաղաքական գնահատականներ տալուց

26.10.2007, 15:10
ՀՀԿ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ոստիկանության հետ հայկական ընդդիմության ընդհարման մասին  քաղաքական գնահատականներ տալուց

Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհուրդ է տալիս գործընկերներին ձեռնպահ մնալ իրավապահ մարմինների հետ հայկական ընդդիմության ընհարման մասին քաղաքական գնահատականներ տալուց։  Այս մասին ուրբաթ տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ  անդամ Էդուարդ Շարմազանովը։ 

 «Ընդդիմության և ոստիկանության միջև տեղի ունեցած ընդհարման խնդիրը գտնվում է իրավական դաշտում, և մինչև չտրվեն իրավական գնահատականներ, չարժե քաղաքական մեկնաբանություներ և գնահատականներ անել», - ասաց նա։

Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրության մեջ ներառված է հասարակական կարգի և մարդու իրավունքների պաշտպանության մասին դիրքորոշումը։ Նրա խոսքերով, այդ կարգերի խախտումը արժանի է դատապարտման, քանի որ երկրի ոչ մի քաղաքացի իրավունք չունի խախտել երկրի Հիմնական օրենքի նորմերը։

«Անհրաժեշտ է պաշտպանել հասարակական կարգն ու խոսքի ազատությունը, սակայն անհրաժեշտ է տարբերել ազատությունը անկարգությունից։ Այժմ պետք է սպասել դեպքի հետաքննման ավարտին, որը կբացահայտի մեղավորներին», - ավելացրեց պատգամավորը։

Միաժամանակ նա խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ միակողմանի գնահատականներ տալուց՝ չմոռանալով այս մասին, որ դեպքի հետևանքով տուժել են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև ոստիկանները։ Միաժամանակ նա չբացառեց այն հանգամանքը, որ ընդհարումը կազմակերպվել է իշխանությունների հեղինակությունը վնասելու կամ ճգնաժամային իրավիճակ ստեղծելու նպատակով։

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի կենտրոնում թռուցիկների բաժանման ժամանակ, որոնք կոչ էին անում գնալ հոկտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին։ Իրավապահ մարմինների կողմից  արված հեռանալու մասին հրահանգը արձագանք չէր ստացել, ինչի հետևանքով տեղի էր ունեցել վեճ և մոտավորապես երկու տասնյակ մարդ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թվում էին՝ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր, «Իմպիչմենտ» քաղաքական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը,  «Չորրոդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, Հայաստանի Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանն և ընդդիմադիր այլ գործիչներ։

Հոկտեմբերի 26-ին նախատեսված է  ընդդիմության հանրահավաքը՝ 2008 թ.-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության օգտին։ Երևանի քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքի կազմակերպումը։-0-