«Հայաստանի և Նիդերլանդների տնտեսական համագործակցության միջև կա մեծ չիրականացված պոտենցիալ»․ Միրզոյան

27.10.2026, 11:44
Երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, ակտիվ և արդյունավետ, հայտարարել է Արարատ Միրզոյանը
«Հայաստանի և Նիդերլանդների տնտեսական համագործակցության միջև կա մեծ չիրականացված պոտենցիալ»․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է գնում է, սակայն դեռևս կա զգալի մեծ չիրականացված պոտենցիալ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, ակտիվ և արդյունավետ։

«Թվերն աճում են՝ համեմատած նախորդ շրջանների հետ, բայց միաժամանակ տեսնում ենք, որ կա զգալի չիրականացված պոտենցիալ»,– նշել է Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսում։

Նա ընդգծել է, որ խոսքը կոնկրետ ոլորտների, ընկերությունների և ձևավորվող համագործակցությունների մասին է՝ մասնավորապես գյուղատնտեսության, ծաղկաբուծության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում։

Միրզոյանը նաև հայտնել է, որ նախարարների և պատվիրակությունների միջև քննարկումների առանցքում եղել է 2025 թ.-ի մարտին Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համատեղ հռչակագիրը։

Նրա խոսքով՝ կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության առաջնահերթություններին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցությանը։

«Մի քանի ամիս առաջ բավականին դրական արձագանք գտավ մամուլում և հասարակության կողմից լուրն այն մասին, որ համագործակցություն է հաստատվել մեր ծաղկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների և Նիդերլանդների աշխարհահռչակ համապատասխան ընկերությունների միջև»,– նշել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ հարաբերություններին և այն ոլորտներին, որտեղ կողմերը համատեղ առաջընթաց են գրանցում։

Նա նշել է, որ քննարկվել են նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, Հայաստան–Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաև այդ գործընթացների դրական հեռանկարներն ու առաջընթացը։

Կարևորվել են նաև այդ զարգացումների արդյունքում ձևավորվող տարածաշրջանային հնարավորությունները և դրանցում Նիդերլանդների ներգրավվածությունը։