Հասարակական համաձայնության վերականգնումը համապատասխանում են Հայաստանի հիմնարար շահերին. ՌԴ ԱԳՆ

25.04.2018, 19:02
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում տիրող իրավիճակի մասին:
Հասարակական համաձայնության վերականգնումը համապատասխանում են Հայաստանի հիմնարար շահերին.  ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում տիրող իրավիճակի մասին:

«Շարունակում ենք ուշադիր հետևել Հայատանում տիրող ներքաղաքական իրավիճակին, որի հետ մեզ կապում են պատմական ավանդույթները, լայնամասշտաբ բազմակողմի համագործակցությունն ու դաշնակից փոխգործակցության հարաբերությունները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Право"

«Հույս ունենք, որ իրավիճակը կզարգանա բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, իսկ բոլոր քաղաքական ուժերը կցուցադրեն պատասխանատվություն և կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Համոզված ենք, որ երկրում բնականոն կյանքին շուտափույթ վերադարձը բնականոն ընթացքի ու հասարակական համաձայնության վերականգնումը համապատասխանում են եղբայրական Հայաստանի հիմնարար շահերին», - նշում են ՌԴ ԱԳՆ-ից:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–