Ես հստակ գիտեմ, որ «Ելք»–ը հայտարարել է, որ իմ դեմ է քվեարկելու. Արմեն Սարգսյան

09.02.2018, 14:05
ՀՀԿ–ի աառջադրած թեկնածու Արմեն Սարգսյանն ուրբաթ լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ելք» դաշինքի հետ ընտրությունների արդյունքների մասին։
Ես հստակ գիտեմ, որ «Ելք»–ը հայտարարել է, որ իմ դեմ է քվեարկելու. Արմեն Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ի աառջադրած թեկնածու Արմեն Սարգսյանն ուրբաթ լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ելք» դաշինքի հետ ընտրությունների արդյունքների մասին։

Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ սերժ Սարգսյանը հունվարի 19–ին Մեծ Բրիտանիայում երկրի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ երկրի նախագահի պաշտոնի թեկնածու ՀՀԿ–ից։

Սարգսյանն իր հերթին երկրի ղեկավարից ժամանակ է խնդրել` որոշում կայացնելուց առաջ քաղաքական տարբեր ուժերի հետ ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս հանդիպումներ ունենալու համար։

«Մենք նոր հանդիպեցինք «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հետ։ Քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ։ Բավարարված եմ և կարծում եմ, որ դա վերջին հանդիպումը չէր»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, ինքն ի սկզբանե գիտեր, որ դաշինքն իր դեմ է քվեարկելու։ 

Загружается новость ... "Право"

«Ես հարգում եմ նրանց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ինձ նախագահ ընտրեն, ես նրանց հետ չեմ աշխատելու։ Ընդհակառակը, նրանք հասարակութւյան որոշակի մասի կարծիքն արտահայտող ընդդիմադիր կառույց են»,– ասաց Սարգսյանը։

2015 թ.–ի դեկտեմբերի 6–ին ընդունված նոր Սահմանադրության համաձայն, երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման, հետևաբար նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թ.–ի ապրիլին։

Նոր նախագահին ընտրելու է հայկական խորհրդարանը։ Նա լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն Հայաստանի գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա։ -0-