Գյումրիում տեղակայված ռազմակայանի վերաբերյալ համաձայնագիրն ուղղված է Կովկասում խաղաղության ապահովմանը

03.09.2010, 16:51
Գյումրիում տեղակայված ռազմակայանի վերաբերյալ համաձայնագիրն ուղղված է Կովկասում խաղաղության ապահովմանը

Երևանում ստորագրված պայմանագիրը՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայումը երկարացնելու վերաբերյալ, ուղղված է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, հայտարարել է  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ խաղաղություն և կարգուկանոն լինի, հենց այդպես էլ պետք է դիտարկել ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի երկարացման համաձայնագիրը»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում պայմանագրի սկզբունքային պայմանները: «Այն միայն նշանակում է, որ կայանի ժամկետը կերկարացվի մի քանի տարով»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը: -0-