Չավուշօղլուն պատմության աղավաղում է անվանել Բունդեսթագի ընդունած հայկական բանաձևը

02.06.2016, 20:05
Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թուրքական պատմության հերթական խեղաթյուրում է:
Չավուշօղլուն պատմության աղավաղում է անվանել Բունդեսթագի ընդունած հայկական բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թուրքական պատմության հերթական խեղաթյուրում է, Twitter–ի իր միկրոբլոգում հինգշաբթի գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Գերմանական խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Օսնմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Փաստաթուղթը կոչվում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»: Բանաձևը հավանության է արժանացել պատգամավորների մեծամասնությանը, մի պատգամավոր «դեմ» է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել։

«Այլ երկրների պատմության արատավորումն անպատասխանատու և անհիմն որոշումների օգնությամբ սեփական պատմության մութ էջերը ծածկելու միջոց չեն»,– ասվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Անկարան հայտնել էր ԳԴՀ–ից իր դեսպանին խորհրդատվությունների հետ կանչելու մասին, իսկ Անկարայում գերմանացի դեսպանը նույնպես կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ։ Երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա թուրք–գերմանական հարաբերությունների վրա։ -0-