Արմեն Սարգսյանը կհանդիպի ընդդիմադիր դաշինքների հետ

01.02.2018, 12:29
Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ։
Արմեն Սարգսյանը կհանդիպի ընդդիմադիր դաշինքների հետ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ։

Սարգսյանը պատրաստվում է հանդիպել նաև «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ հետ, սակայն հանդիպումը հետաձգվում է:

Загружается новость ... "Лево"

Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, պատճառն այն է, որ և՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և՛ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն:

«Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան»,– գրում է թերթը, ավելացնելով, որ իր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը ևս երեք օրով մեկնելու է արտերկիր։ -0-