Ամանորի կապակցությամբ ավելի քան 110 ընտանիք օգնություն կստանա կառավարությունից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում ընդունեց որպես սոցիալական աջակցություն մոտ 116 անապահով ընտանիքների նախատոնական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
«Կառավարությունը մշակել է սոցիալական աջակցության և օգնության համալիր ծրագիր, որի շրջանակներում անապահով ընտանիքներին պարբերաբար սոցիալական օգնություն կտրամադրվի: Դա 116 անապահով ընտանիքներին տրամադրվելիք օգնությունն է, որը շարունակական կլինի»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարական նիստի ընթացքում:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ օգնություն կստանան այն ընտանիքները, որոնք ընդգրկված են սոցիալական նպաստի ցուցակներում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ:
Գրիգորյանը պարզաբանեց, որ նրանց կբաժանվի 3-ական շիշ արևածաղկի ձեթ, որը երկիր է ներկրվել ամռանը Ռուսաստանից: «Չի կարելի ասել, թե այդ ընտանիքների կարիքներն ամբողջությամբ կբավարարվեն, սակայն մենք այդ ընտանիքներին տալիս ենք այն, ինչ ունենք»,- ասաց նա: -0-

