Հասարակության մեջ հարաբերությունների խնդիրների մասին պատմող ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Կուսմակի «Ցավի զավակը» փիլիսոփայական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնին:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ 15-ամյա Սելինը, մտադիր է վրեժխնդիր լինել դատավորից բանտում պատիժ կրող մոր համար և նվաճելով նրա ընտանիքի վստահությունը՝ գայթակղում է նրան:.
«Այս ֆիլմում չկան ինքնակենսագրական կամ իրական տարրեր: Ես ինքս եմ հորինել այս պատմությունը: Սակայն կարծում եմ, որ այս թեման միշտ ակտուալ է եղել, և ես ցանկանում էին ցույց տալ մարդկանց և նրանց միջև հարաբերությունների նկատմամբ երկկողմ մոտեցումը: Մարդիկ չեն կարող միանշանակ կերպով լավը կամ վատը լինել: Նրանք ողջ կյանքի ընթացքում պայքարում են իրենց ներքին դևերի դեմ», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կուսմակը:
Նա նշեց, որ ֆիլմում ստեղծված դրական դատավորի կերպարը, ով պայքարում է արդարության համար, աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը, երբ հերոսը գլխավոր հերոսուսու մանիպուլյացիաների ազդեցության տակ գլորվում է բարոյական անդունդը:
«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-