Հայաստանի նախագահը ստորագրել է «Փառքի շքանշանի մասին» օրենքը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ստորագրել է «Փառքի շքանշանի» մասին օրենքը, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, նախագահը ստորագրել է նաև «Պատվո շքանշանի մասին» օրենքի լրացումները։
«Փառքի շքանշանի մասին» օրենքն ընդունվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում։
Փառքի շքանշանը կհանձնվի օտարերկրյա պետությունների և կառավարությունների գործող ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին և միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, տնտեսական կապերի զարգացման և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման աջակցության գործում զգալի ավանդ ունեցած գործիչներին։ -0-

